Բացի այդ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինա է մատակարարվել Mercedes-Benz Zetros տեսակի 16 բեռնատար և սահմանների պահպանության տրանսպորտային 2 միջոց։
Պենտագոնից և ամերիկյան հետախուզությունից արտահոսած փաստաթղթերում, որոնք բաց հասանելի էին դարձել, ուկրաինական բանակի պլանավորված հարձակման (կամ ինչպես նշվում է մի շարք աղբյուրներում՝ հակահարձակման) ժամանակահատված է նշվում 2023 թվականի ապրիլի 30-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են այս ամսվա սկզբին Մակրոնի՝ Չինաստան այցի արդյունքները։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է գերիների փոխանակման մասին, որի արդյունքում Ուկրաինա է վերադարձել 130 ռազմագերի։
Զելենսկու հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել 351 ֆիզիկական անձանց և 241 ընկերության նկատմամբ, որոնք ծառայություններ են մատուցում նաև թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Դրանց թվում են «Яндекс»-ը և VK-ն։
Ամերիկյան հետախուզության զեկույցում նշվում է, որ ստացված հետախուզական տվյալների համաձայն, միայն ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության 346-րդ բրիգադի 900 ծառայակցից մնացել է 125-ը։
Նրա խոսքով՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը որևէ կերպ չի ազդի Ուկրաինայի ու նրա դաշնակիցների հարաբերությունների վրա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Պեկինը զենք չի վաճառի Ուկրաինայում հակամարտության կողմերին և կվերահսկի երկակի նշանակության ապրանքների արտահանումը։
Վաշինգտոնի փոխանցմամբ՝ այդ միջոցները, «ԵՄ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և մյուս կազմակերպությունների օգնության հետ միասին, հնարավորություն կտա ուկրաինական կառավարությանը կարևորագույն ծառայություններ մատուցել իր քաղաքացիներին»։